211652_close_icon
views-count5921 դիտում article-date 19:51 19-05-2017

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վարակի հնարավոր 29 դեպքերի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է մինչև 29-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: ԱՀԿ-ի ներկայացուցչի տվյալներով վարակից արդեն 3 մարդ մահացել է: Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել էր, որ Կոնգոյի հյուսիսարևելյան հատվածում էբոլան նորից գլուխ է բարձրացրել: Վարակի վերջին բռնկումը նկատվել էր 2014-ին, երբ հիվանդությունից 49 մարդ էր մահացել:

Նմանատիպ նյութեր