211652_close_icon
views-count3167 դիտում article-date 17:15 19-05-2017

ԱԻՆ հաշմանդամ աշխատակիցները դարձան հանրապետական մրցույթի 7 մարզաձի հաղթողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրեց նախարարության 9 հաշմանդամ աշխատակցի, ովքեր մայիսի 17-19-ին մասնակցել էին «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվող հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին: Ընդհանուր առմամբ, հաշմանդամների մարզական փառատոնին մասնակցել են 16 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերն են չափել շոու-դաուն, սեղանի թենիս, բասքեթբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում: ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մասնակցություն են ունեցել 4 մարզաձևերում՝ բասքեթբոլ, բազկամարտ, սեղանի թենիս և ծանրամարտ: Նրանք նվաճել են 3 ոսկե մեդալ՝ ծանրամարտ, մեկական ոսկե մեդալներ՝ բազկամարտ, սեղանի թենիս, բասքեթբոլ մարզաձևերում, ինչպես նաև՝ 1 արծաթ և 2 բրոնզ՝ բասքեթբոլ մարզաձևում: Շնորհավորելով ԱԻ աշխատակիցներին հաղթանակների կապակցությամբ՝ նախարար Դ. Տոնոյանը իր խոսքում կարևորեց հաշմանդամների ակտիվ ներգրավվածությունը մարզական կյանքին՝ որպես նրանց ակտիվ ինտեգրում հասարակությանը: Նա հույս հայտնեց, որ նվաճումները կլինեն շարունակական: - Դուք մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին և ապացուցում եք, որ ունեք շատ ուժեղ կամային հատկանիշներ, ինչը հպարտության մեծ առիթ է: Մենք տեսանք ձեր եռանդը ոչ միայն աշխատանքում, այլև՝ մարզադաշտում: Նշեմ, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որն էլ ավելի կմեծացնի մեր կարողությունները և կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը, - եզրափակեց Դ. Տոնոյանը: ԱԻ նախարարի հրամանով՝ նախարարության 9 աշխատակիցները կստանան նաև դրամական պարգևներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր