211652_close_icon
views-count3817 դիտում article-date 09:34 19-05-2017

Իրանում նախագահական ընտրություններ են ընթանում

Իրանի ողջ տարածքում այսօր առավոտվանից բացվել է 63 հազար ընտրատեղամաս. երկրի բնակչությունը նոր նախագահ է ընտրելու։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը իրավունք ունի մասնակցելու շուրջ 56 մլն մարդ։ Նախագահի աթոռի համար 4 թեկնածու է պայքարում՝ գործող նախագահ Հասան Ռուհանին, այաթոլահ Իբրահիմ Ռայիսին, նախկին նախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողականներից Մոստաֆա Աղա-Միրսալիմը։ Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկի չընտրվելու դեպքում երկրորդ փուլը կկայանա 1 շաբաթ անց՝ առավելագույն ձայները հավաքած երկու թեկնածուների միջև։ Նշենք, որ նախագահական ընտրություններում ակնհայտ ֆավորիտը գործող նախագահ Հասան Ռոհանին է:

Նմանատիպ նյութեր