211652_close_icon
views-count463 դիտում article-date 11:44 22-09-2026

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող դպրոցներից մեկի մոտ անհայտ անձը հրազենից կրակ է բացել, ինչի հետևանքով աշակերտներ են վիրավորվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը։

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ և շտապօգնության բրիգադներ։

Միջադեպի հանգամանքների և վիրավորների վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր