211652_close_icon
views-count6667 դիտում article-date 18:19 18-05-2017

Բարի լուր Ակնալիճից. նոր կառուցված փողոցային ջրագծերը հանձնվեցին շահագործման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից բարի լուր ստացվեց: Նոր կառուցված փողոցային ջրագծերը հանձնվեցին շահագործման, խմելու ջուրը ինչպես արյունատար անոթներով հոսեց դեպի տնատիրություններ: Դա անշուշտ համայնքի կյանքում իրադարձություն կարելի է համարել: Իսկ խնդիրը հետեւյալն էր: Ջրամատակարարումն այստեղ մինչեւ վերջերս լավ չէր: Ու որքան նվազում էր ծորակներին հասնող ջրի քանակը, այնքան ավելանում էր բնակիչների բողոքների թիվը: Մինչդեռ գարունը նոր էր եկել, դժվար չէր պատկերացնել, թե ինչպիսին էր լինելու իրավիճակը ամռան շոգերին: Եւ դա այն դեպքում, երբ նախկին ջրամատակարարը՝ «Նոր Ակունք» ընկերությունը տեղում կարծես գործեր էր արել, միջոցներ էր ծախսել, բաշխից ցանցն էր նորացրել: Այնքան էր շատ ժամանակ չէր անցել, բայց փաստը մնում է փաստ, որ ջրագծերը քայքայվել էին, հոսակորուստներ էին առաջացել, ջուրը չէր բավականացնում, ճնշումն ընկել էր: Պետք էր ինչ-որ բան անել: Ու անողը հունվարից գործող ջրամատակարարման համակարգի նոր օպերատորը՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ պետք էր լիներ: Ի վերջո, օրերս Ակնալիճի գյուղապետարանի հետ համատեղ Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արմավիր» տեղամասի ուժերով ներհամայնքային բաշխիչ ցանցի առավել վթարված ավելի քան 400 գծամետր պողպատե ջրագծերը փոխարինվեցին 90 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարով: Միաժամանակ, աշխատանքների ընթացքում թվով 22 անհատական տնատիրությունների միացումների ջրաչափերը տեղափոխվեցին սահմանազատման կետ, հայտնաբերվեցին և խցափակվեցին մի շարք ապօրինի միացումներ, ապահովվեց ջրաքանակի զգալի տնտեսում: Այս ամենի արդյունքում, ինչպես տեղեկացրեց «Արեւելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը, Ակնալիճի ջրամատակարարումը զգալիորեն կբարելավվի: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր