211652_close_icon
views-count114722 դիտում article-date 21:00 14-05-2017

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում աղմկահարույց դեպքից. ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Կարապետյանի կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝ երեկ՝ մայիսի 13-ին, Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2-րդ շենքից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի 22-րդ բնակարանից «ձախ ազդրի, այտի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 49-ամյա Սուրեն Կանջինյանը, «բազմաթիվ ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Գայանե Մազինյանը և նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Վլադիմիր Կանջինյանը՝ «պոլիտրավմա, ձախ ազդրի ստորին մեկ երրորդի բաց կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունները հաստատվել են, որ վիրավորներից Ս. Կանջինյանն ու Գ. Մազինյանը ամուսիններ են, իսկ Վ. Կանջինյանը նրանց որդին է: Վիրավոր Գ. Մազինյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես ֆինանսական բաժնի պետ, իսկ Ս. Կանջինյանը երկար տարիներ աշխատել է հարկային տեսչությունում և հարևանների մոտ ավելի շատ հայտնի է՝ Հարկայինի Սուրո մականվամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Կանջինյանը կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր ծնողներին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները: Այդ ամենից հետո Վ. Կանջինյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրենց շենքի 6-րդ հարկի շքամուտքի պատշգամբից ցած է նետվել և ընկել շքամուտքի մոտ կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/13/1066932/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննիչները` բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ: Քննչական բաժնի մի քանի քննիչ նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարում էին դեպքի վայրի զննություն: Թե բնակարանում, թե վերելակից դուրս` միջանցքում, հայտնաբերվել էին բավականին շատ արյան հետքեր: Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել էին նաև ծռված դանակ, որի վրա կային արյան հետքեր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր