211652_close_icon
views-count10090 դիտում article-date 13:09 14-05-2017

Գանձակցիներն ու ազատամարտիկները նշեցին հետախույզ Արմեն Մարտիրոսյանի նահատակության 1-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 13-ին, Գեղարքունիքի Գանձակ գյուղում նշեցին 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակիցներից մեկի՝ սահմանապահ հետախույզ-գնդացրորդ Արմեն Հրայրի Մարտիրոսյանի հերոսական նահատակության 1-ին տարեդարձը: Գանձակի թիվ 1 դպրոցում գտնվող Ա.Մարտիրոսյանի անվան ՆԶՊ դասասենյակ այցելեցին և այնտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության անդամները, Հրազդանի Չաուշի ջոկատի ազատամարտիկները, «Արծիվ-մահապարտներ» ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և մի շարք այլ ազատամարտիկներ: Ներկաներն այցելեցին նաև տեղի գերեզմանատանը գտնվող Ա. Մարտիրոսյանի գերեզմանին: Այնուհետև ազատամարտիկներն այցելեցին նաև Հրազդան քաղաքի ազատամարտիկների պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև 1992թ.-ի այս օրերին, Շուշիի ազատագրմանը հաջորդած թեժ մարտերի ժամանակ զոհված, իրենց մարտական ընկերոջ՝ Ֆիդելի՝ Սերյոժա Պետրոսյանի և 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված, նորօրյա հերոս նահատակներ Վահե Զաքարյանի և Սարգիս Սահակյանի շիրիմների առաջ: [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/29/105301/]Հիշեցնենք[/url], որ 2016թ.-ի դեպտեմբերի 12-ին Գանձակ գյուղի ակումբում մեծ շուքով նշեցին Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 20-րդ տարեդարձը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր