Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր. նշեցին Տերյանի 130-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 26-ին, Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանում նշեցին Տերյանի 130-ամյակը՝ վերստին արժևորելով և արժանին մատուցելով բանաստեղծին:
Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր ու մարդաշատ: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր՝ Հայաստանից և արտերկրից:
Տերյանասերները Տերյանի թանգարանում մասնակից եղան տոնական օրվա գրական հատվածին: Դպրոցահասակ երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծություններից մի գեղեցիկ ծաղկաքաղ: Օդը լցվել էր տերյանական շնչով, երեխաների շուրթերից հնչում էր նրա պարզ ու զուլալ նաիրյան խոսքը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի