211652_close_icon
views-count3965 դիտում article-date 12:32 19-04-2016

Հայրենիքը չեն զիջում, նահատակության գնով են պահում, ստամտավորականների օրն անցել է, հեռացեք..Գագիկ Գինոսյանը` Ռազմիկ Դավոյանին

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ու հիմնադիր, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, անդրադառանալով բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի այն հայտարարությանը, որ «որոշ տարածքներ կարելի է վերադարձնել, եթե Ղարաբաղն անկախ կարգավիճակ ձեռք բերի», կոչ է անում` «Ստամտավորականների օրն անցել է, հեռացեք..», իսկ գրառումը սկսում` «ում համար տարածք է, ում համար Հայրենիք..... Ներկայացնում ենք Գ. Գինոսյանի գրառումն ամբողջությամբ. «Հայրենիքը չեն զիջում, հայրենիքն անգամ մահվան, նահատակության, զոհաբերության գնով են պահում, ինչպես ապացուցեցին մեր նորօրյա հերոսները: Ինչն եք վերադարձնում և ում, ով է այդ Ձեր կողմից տարածք անվանվող հողակտորների տերը, եթե ոչ Եռաբլուրում հավերժական խրամատները դիրք մտած տղերքը...Հեռացեք, և ինքներդ Ձեզ հանձնեք ում կուզեք, կուզեք Մոսկվային, կուզեք Բաքվին, իսկ ազգային սրբություններին մի կպեք, և անգամ Ձեր բերանի նյութ մի դարձրեք, վերադարձրեք այն ինչ Դուք եք վաստակել, իսկ ազգի վաստակածն ազգին է պատկանում, Հայրենիքը ավելի ապագայի մատաղ սերնդինն է քան անգամ այն ազատագրողներինը, և ով Ձեզ իրավունք տվեց որոշելու Հայրենիքի ճակատագիրը, որի համար ոչ թե արյուն այլ քրիտնք անգամ չեք թափել.... Արյունով վաստակված, ազատագրված Հայրենիքը թանաքով չեն վերադարձնում... Ձեր կողմից որոշ կոչված տարածքները իրականում մեր Հայրենիքի անբաժանելի մասը, ոչ միայն այն հողակտորը չէ, որի դիմաց ինքն իրեն ազգ հորջորջող հրոսակախումբը հանգիստ չի թողնելու Հայաստան աշխարհը, իր Արցախով, այլ այդ հողակտորները հենց այն ռազմակետերն են, պլացդառմները, որն ունենալուց հետո այդ գայլաոհմակ հրոսակները վերջնականորեն փորձելու են ոչնչացնել Արցախն ու ողջ Հայաստանը... Հեռացեք, ով չի տարբերում տարածքը Հայրենիքից, ով գիտակցում, Հայրենիքի գերակայությունը ամեն երևույթի նկատմամբ, ամեն շահի նկատմամբ, ինքը տեղ պիտի չունենա և իշխանությունում, և որևէ մի ամբիոնի մոտ...Հայաստան, ով Քեզ համար պատրաստ չէր և պատրաստ չի լինելու մեռնել, նա Քո զավակը չէ... Սա Ամենայն Հայոց Ռազմի մարգարե Գարեգին Նժդեհի խոսքերն են... Նման ելույթները հատկապես այսօր դավաճանություն են, և դավաճանություն է նման ելույթներին ամբիոն տրամադրողներն ու նրանց դավաճանական, հանցագործ մտքերը հրապարակողները... Երկիրը տեր ունի, և մոռացեք այն բարբաջանքը, որ հարուստները չեն կռվում... Հարուստ և ունևոր հասկացողությունները մի շփոթեք, աղքատներն են, հոգով աղքատ, բայց ունևորներն են, որ կարող են այնքան ստորանալ, որ թալանեն իրենց երկիրը, իրենց Հայրենիքը, իսկ իրական հարուստները, ով ունի աշխարհի մեծագույն հարստությունը՝ Հայրենիքը, ինքը ոչ միայն չի թալանում այն, այլ անգամ կյանքի գնով պաշտպանում է.... Հայրենիքը պաշտպանված է իր ամենահարուստ զավակներով, ով իր հոգեկերտվածքով և իր ոգեղենությամբ վաստակել է Հայրենիքի զինվոր կոչվելու իրավունքը... Փառք բոլոր զինվոր տղերքին, ումից այսօր թուրքը չկարողացավ խլել Հայրենիքը, և ով վաղը ունևորները ստիպված են վերադարձնելու Հայու Հայրենիքը, վերադարձնելու իրական տերերին, քանզի իրենք անՀայրենիք, հոգու տնանկների, սնանկների դասլիքներիխառներամից են, ովքեր չունեն և չեն կարող ունենալ Հայրենիք, նման արժեքներ...Հեռացեք, և ինքներդ Ձեզ վերադարձրեք Ձեր տերերին, .. Միայն զգուշացնեմ, որ ստրուկներն անգամ տերերին պետք չեն, հոգևոր ընկեցիկներն ու անկյալներն ի վերջո համաշխարհային անկյալանոցի բաժին են դառնալու.... Կեցցե այն Հայաստանը, որ տիտանական ցավից ծնված Հայ զինվորն է այսօր արարում, այն Հայաստանը, որով մի օր, ուշացումով, նաև անՀայրենիք և արդեն Հայրենազուրկ ունևորներն են հպարտանալու... Անհանար է մարել այն, ինչն իրականում անմարելի է... Հայու ոգին... Հայու ոգին, ասպետականությունն ու ազնվականությունը, և բնատուր իմաստությունը, ահա այն եռյակ զորությունը, որ կերտելու է Հայոց ապագան... Ստամտավորականների օրն անցել է, հեռացեք..»:

Նմանատիպ նյութեր