211652_close_icon
views-count10326 դիտում article-date 13:52 09-05-2017

Էջմիածնում Եռասերունդ երկրապահական ընտանիքը հարգանքի տուրք է մատուցել մայիսյան տոների կապակցությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Եռասերունդ երկրապահական ընտանիքն ակտիվ մասնակցություն ունեցավ Հաղթանակի զբոսայգում Հաղթանակի եւ խաղաղության օրվա միջոցառումներին: Ծաղկադրում արվեց Անմար կրակին, զուգահեռաբար միջոցառումներ էին կազմակերպվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքի ողջ ակտիվը, Մեծ հայրենականի վետերանները, Արցախյան ազատամարտի մասնակիցները՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղիկ խոնարհեցին 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանին: Կրկնակի հաղթանակի օրվա միջոցառումը մեկնարկեց աղոթքով, որից հետո Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձով դիմեց ներկաներին եւ հայ ազգին` աշխարհասփյուռ հայ ազգին հաջողություններ, միասնական պայքարի միջոցով ազգային իղձերի իրագործում եւ խաղաղություն մաղթելով։ Հաղթանակի օրվա միջոցառման հանդիսավոր մասն ավարտվեց հանդիսավոր երթով. շքերթով անցան Արցախյան ազատամարտի մասնակիցները, պատանի երկրապահները, Էջմիածնի զորամասերում ծառայող զինվորները: Զորահանդեսին հաջորդեց համերգային մասը. Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերը ապահովեցին տոնական մթնոլորտը` կատարելով հայրենասիրական երգեր եւ ազգային պարեր: Ավանդույթի համաձայն, հանդիսավոր մասին հաջորդեց քաղաքի վետերանների համար Էջմիածնի քաղաքապետարանի կազմակերպած դաշտային ճաշկերույթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր