Հայոց բանակին որպես իրենց սիրասուն զավակի վերաբերվող եռասերունդ երկրապահական պատվիրակությունը այցելեց Եռաբլուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բանակի օրն առանձնահատուկ կարեւորություն ունի Երկրապահի համար:
Հայոց բանակը ստեղծվել, կայացել է հենց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: Եվ հայոց բանակին որպես իրենց սիրասուն զավակի վերաբերվող երկրապահները այսօր՝ հունվարի 28-ին, միջոցառումների ամբողջական շարք էին կազմակերպել բանակի օրվա կապակցությամբ:
Վաղ առավոտյան ԵԿՄ վարչության շենքում ծաղկադրում կատարվեց հայոց բանակի հիմնադիր, առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կիսանդրիի մոտ եւ ի փառս հայոց բանակի խաչքարին:
Ապա եռասերունդ երկրապահական պատվիրակությունը եղավ Եռաբլուրում, ծաղկադրումներ արվեցին անհայտ կորած ազատամարտիկների հավաքական հուշարձանին, նահատակ քաջերի շիրմաքարերին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Զորավարի գերեզմաններին:
Եռաբլուրում Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ հոգեւոր կարգ մատուցվեց հանուն հայրենիքի նահատակվածների հոգիների հանգստյան համար եւ ի փառս հայոց բանակի:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի