176409 դիտում
20:55 08-05-2017
Ողբերգական դեպք Արցախի Հանրապետությունում. զինվորական ՈՒԱԶ-315195»-ը ընկել է ջրամբարը. 3 զինվոր ջրահեղձ է եղել. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան:
Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածները ժամկետային զինծառայողներ են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պատկան մարմիններից պարզել ջրահեղձ եղած զինվորների ինքնությունը:
***
23:15
Քիչ առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
[color=#EF2929]
«Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:[/color]
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Նմանատիպ նյութեր
42577 դիտում
16:58 13-05-2023
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրով լցված տարայի մեջ եւ ջրահեղձ եղել
Այս բաժնից
48435 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը