211652_close_icon
views-count4116 դիտում article-date 18:25 06-05-2017

Լիբանանի ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը

Մայիսի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Միջոցառումն անցկացվում է Լիբանանում Հայաստանի և Իտալիայի դեսպանությունների հովանավորությամբ ևԼիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի քաղաքական կուսակցությունների, դատական ​​իշխանությունների, օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք: Իրենց ելույթներում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Իտալիայի դեսպան Մասսիմո Մարոտին, Լիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության քարտուղար Պողոս Քյուրդյանը նշեցին միջոցառման մշակութային կարևորությունը և առանձնահատուկ բնույթը: Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ գեղանկարիչ Գրիգոր Կարապետն իր ստեղծագործություններով յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երեք տարբեր ժողովուրդների և մշակույթների միջև, նպաստում միջմշակութային երկխոսությանը: Ելույթ ունեցավ նաև արվեստագետ Գրիգոր Կարապետը, ով նշեց, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է մեկտեղել հայ, լիբանանյան եւ իտալական ինքնությունները և երեք երկրների մշակույթները: Տեղեկանք.Գեղանկարիչ, ձեւավորող Գրիգոր Կարապետը ծնվել է 1968 թ. Թ. Այնճարում: Ուսանել է Բեյրութի Թորոս Ռոսլինի անվան գեղարվեստի ակադեմիայում: 1993 թ. տեղափոխվել է Վենետիկ և շարունակել ուսումը Գեղարվեստի ակադեմիայում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Իտալիայում, Ավստրիայում եւ ԱՄՆ-ում: Վերջին տարիներին վերադարձել և ապրում ու ստեղծագործում է հայրենի Այնճարում:

Նմանատիպ նյութեր