211652_close_icon
views-count5528 դիտում article-date 17:33 05-06-2017

Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայանքի աջակցությամբ տեղի ունեցավ հայազգի նկարիչ Բորիս Օտարովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը

Հունիսի 2-ին Լատվիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի հայ համայնքի, Լատվիայի համալսարանի գիտական գրադարանի կազմակերպմամբ տեղի ունեցավ հայազգի նկարիչ Բորիս Օտարովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը՝ վերջինիս հարյուրամյա տարելիցի շրջանակներում: Միջոցառմանը ցուցադրվեցին արվեստագետի ավելի քան 20 ստեղծագործություններ, որոնք Լատվիայի համալսարանի գիտական գրադարանում ներկայացված են լինելու մեկ ամիս: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Լատվիայի հասարակական-գիտական ոլորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք: Ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել էր, որ տաղանդավոր նկարչի ոչ ավանդական ստեղծագործական մոտեցումներն արժեքավոր ներդրում ունեն հայկական հարուստ մշակույթի մեջ։ Իրենց խոսքում նկարչի կյանքին ու գործունեությանն անդրադարձան վերջինիս այրի Լիդիա Օտարովան, հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Գերոնյանը: Լատվիայի համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Վենտա Կոցերեն ներկայացրեց արվեստագետի ցուցադրված ստեղծագործությունները՝ միաժամանակ կարևորելով նմանատիպ միջոցառումների հաճախակի իրականացումը: Տեղեկանք. Բորիս Օտարովը (1916-1991) ծնվել է Թբիլիսիում: 1932թ. նկարիչն ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, 1941թ. ավարտել է համալսարանը և կամավոր մեկնել ռազմաճակատ: Պատերազմի ժամանակ Օտարովը ծանր վիրավորվել է: Պատերազմի ավարտից հետո Օտարովը հրաժարվել է իր մասնագիտությունից և լիովին տրվել նկարչությանը: Օտարովը հրապուրված է եղել հայկական միջնադարյան ճարտարապետությամբ, և իր աշխատանքներում հաճախ են արտացոլվել հայկական մոտիվները: Արվեստագետի ստեղծագործություններում առանձնանում է «Հայաստանի լեռներում» ստեղծագործությունը:

Նմանատիպ նյութեր