211652_close_icon
views-count4361 դիտում article-date 17:20 04-05-2017

Մայիսի 4-5-ը Երևանում կանցկացվեն «Սանկտ-Պետերբուրգի օրերը» միջոցառումները

Մայիսի 4-5-ը մայրաքաղաքում կանցկացվեն «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի միջոցառումները: Նախատեսված են ցուցահանդեսներ, կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր, մշակութային միջոցառումներ: 1. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 - 11:30-ը, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կանցկացվի «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր-սեղան քննարկում: 2. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 – 11:30-ը, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի կունենա «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում: 3. Մայիսի 4-ին՝ ժամը 10-00 - 11:30-ը, Երևան քաղաքի պատմության թանգարանում կանցկացվի «Համագործակցություն թանգարանային գործի ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում: Կլոր-սեղան քննարկումներից հետո տեղի կունենան հանդիպումներ և երկխոսություններ գործարարների միջև: 4. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 - 12:00-ն, կանցկացվեն կրթության և ազգամիջյան հարաբերությունների ոլորտում փորձի փոխանակման հանդիպումներ: 5. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 -12:00 -ն, Երևանի թիվ 122 դպրոցում տեղի կունենա Երևանի Ա.Ա. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի և Սանկտ-Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի Դ.Դ. Շոստակովիչի անվան թիվ 235 դպրոցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում: 6. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 - 18:00-ն, Երևանի առողջապահական կառույցներում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի առողջապահության ոլորտի մասնագետների համար և պետերբուրգյան բժիշկների խորհրդատվություններ՝ երևանցիների համար: 7. Մայիսի 4-ին՝ ժամը 11:00 - 13:00-ն, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 և Բլոկի անվան թիվ 122 դպրոցներում տեղի կունենան մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոնատների մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սամբոյի սպորտի վարպետ Դենիս Գոլցովի վարպետության դասերը: 8. Մայիսի 4-ին՝ ժամը 11:30 - 12:30-ը, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի կունենա Երևանի և Սանկտ-Պետերբուրգի ձեռնարկությունների և կազմակերությունների գործնական կապերի բորսա: 9. Մայիսի 5-ին՝ ժամը 11:30 - 13:00-ը, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնում տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգի ձեռնարկատիրական համայնքի ներկայացուցիչների և ՀՀ-ում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի հանդիպումը: 10. Մայիսի 5-ին Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում տեղի կունենա մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոնատների մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սամբոյի սպորտի վարպետ Դենիս Գոլցովի վարպետության դասը: 11. Մայիսի 5-ին՝ ժամը 11:00 - 18:00-ն, Երևանի առողջապահական կառույցներում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի առողջապահության ոլորտի մասնագետների համար, պետերբուրգյան բժիշկների խորհրդատվություններ` երևանցիների համար: 12. Մայիսի 5-ին՝ ժամը 14:00 - 15:30-ը, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա Վ.Ֆ. Պլոտնիկովի ֆոտոցուցահանդեսի բացումը և այցելուների հետ ստեղծագործական հանդիպումը: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը: 13. Մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի հրապարակում տեղի կունենա պետերբուրգյան «BILLY's BAND» ջազային խմբի համերգը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր