211652_close_icon
views-count5562 դիտում article-date 14:59 04-05-2017

104 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեյցարացի հայտնի դերասան Լուկաս Ամմաննին

Գերմանիայում 104 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լուկաս Ամմաննին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա մտերիմ ընկերներից մեկը հայտնել է, որ դերասանը մահացել է Մյունխենի իր բնակարանում՝ մայիսի 3-ին: Նա վատառողջ է եղել. վերջերս վիրահատել էին նրա լեղապարկը: Աշխարհի ամենատարեց դերասանը հայտնի էր իր դետեկտիվ դերերով: Նրան մեծ հեղինակություն էր բերել «Կոմս Յոստերը պատիվ ունի» ֆիլմը, որտեղ նա մարմանավորում էր մի քննիչի, որը փայլուն բացահայտումներ էր անում:

Նմանատիպ նյութեր