211652_close_icon
views-count2036 դիտում article-date 12:09 01-05-2017

Սիրիայի ընդդիմությունը համաձայնվել է մասնակցել մայիսի 3-4-ը Աստանայում կայանալիք բանակցություններին

Սիրիայի զինված ընդդիմությունը հրավեր է ստացել՝ մասնակցելու Աստանայում կայանալիք սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին, հաղորդում է Ria Novosti-ն։ Ընդդիմության պատվիրակության անդամ Ֆաթեհ Հասսունը շվում է, որ ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը դեմ չի եղել։ «Մենք Աստանայում բանակցություններին մասնակցելու պաշտոնական հրավերք ենք ստացել։ Բանավոր հրավերք ենք ստացել նաև ռուսական պատվիրակությունից։ Ներկա պահին ընդդիմադիր ոչ մի խմբավորումից դրան դեմ հանդես գալու ձայն չկա։ Ընդհակառակը, նրանք Ռուսաստանի նոր առաջարկը դիտարկում են որպես երկրի վրա իրավիճակը լավացնելու մի բան Հույս ունենք, որ Ռուսաստանը հանդես կգա որպես երաշխավոր կողմ«-նշել է Հասսունը։ Նշենք, որ հանդիպումը կայանալու է մայիսի 3-4-ը։ Փորձագետների մակարդակով հանդիպումը տեղի կունենա 1 օր առաջ՝ մայիսի 2-ին։ Որպես երաշխավոր երկրներ հանդես կգան Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Նմանատիպ նյութեր