211652_close_icon
views-count7635 դիտում article-date 21:11 29-04-2017

ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների կոշտ հայեցակարգ է ընդունել

Եվրամիության երկրներն այսօր ընթացող գագաթաժողովի ժամանակ միաձայն ընդհանուր հայեցակարգ են ընդունել «Բրեքզիտի» վերաբերյալ: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ի իր էջում գրել է, որ «Կոշտ և ազնիվ մանդատը պատրաստ է»: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39757125]BBC[/url] ռուսական ծառայությունը: Եվրոպական 27 երկների ղեկավարները, բացառությամբ Թերեզա Մեյի, որն այլևս չի մասնակցում հանդիպումներին, մի քանի րոպեում միաձայն հավանություն են տվել ԵՄ-Մեծ Բրիտանիա բանակցությունների ընդհանուր դրույթներին, ինչից հետո ծափահարել են միմյանց: Գլխավոր հարցերը, որոնց վերաբերյալ նախատեսվում է բանակցել, վերաբերում են Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ երկրների քաղաքացիներին, ինչպես նաև ԵՄ-ում ապրող բրիտանացիներին: Նախատեսվում է պայմանավորվել այն մասին, որ ԵՄ անդամ Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի մաս կազմով Հյուսիսային Իռլանդիայի միջև կոշտ սահման չլինի: Քննարկվելու են ֆինանսական հարցեր: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց առաջ պետք է վճարի Եվրամիությանը 60 մլրդ եվրո: Սակայն բրիտանական իշխանաությունները հայտարարել են չեն պատրաստվում այդքան մեծ գումար վճարել: Եվրամիության և բրիտանական կառավարության միջև բանակցությունները կսկսվեն Մեծ Բրիտանիայի ընտրություններից հետո, որոնք նշանակվել են հունիսի 8-ին: Պայմանավորվածությունների ձեռք բերման վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն է:

Նմանատիպ նյութեր