211652_close_icon
views-count45895 դիտում article-date 21:16 27-04-2017

Խարբերդի ամառանոցներում 29-ամյա վարորդը Volkswagen Passat-ով հայտնվել է Ստալինյան ջրանցքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 29-ամյա Զոհրաբ Մնացականյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 98 RP 999 համարանիշի ավտոմեքենայով Խարբերդի ամառանոցներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ստալինյան ջրանցքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Արեն Մեհրաբյանի անվամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հրանտ Համբարձումյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր