211652_close_icon
views-count3823 դիտում article-date 16:25 27-04-2017

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը՝ առանձնացնելով պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չարլզ Հայդերը ներկայացրեց ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով, որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝դրանք որակապես բարձրակարգ են և երաշխավորված։ Գործարարն ընդգծեց, որ հետաքրքրված է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերով, քանի որ դրանք մեծ պոտենցիալ ունեն: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։ Նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ներդրումային ծրագրեր իրականացնել վճարովի ճանապարհների կառուցման գործում: Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվա համար հայտարարված ճանապարհաշինական մրցույթներին իրենց մասնակցությունը կունենան նաև քուվեյթցի շինարարները։

Նմանատիպ նյութեր