211652_close_icon
views-count77278 դիտում article-date 11:40 27-04-2017

Արտակարգ դեպք Հրազդանի գաղութում. 42-ամյա կալանավորը հանկարծամահ է եղել. ժամեր անց հետախուզման մեջ գտնվող նրա 22-ամյա որդին փորձել է ինքնասպան լինել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դեռևս անհայտ պայմաններում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օրի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 23։20-ի սահմաններում, Ռ. Թադևոսյանի տղան՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Թադևոսյանը, գալով տուն, ով, ի դեպ, եղել է ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հետախուզման մեջ, իմանալով, որ հայրը մահացել է, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածում է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։ Բարեբախտաբար, քաղաքացիները կարողանում են նրան օպերատիվորեն տեղափոխել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կայուն ծանր վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Թադևոսյանը կալանավորվել էր 2016 թվականին Գեղարքունիքի մարզի «Սուրբ Վարդան» կոչվող տարածքում հանցագործություն կատարելու մեջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր