211652_close_icon
views-count3427 դիտում article-date 21:19 25-04-2017

«Իմամ Շամիլի գումարտակը» ստանձնել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ «Իմամ Շամիլի գումարտակ» խմբավորումը, հաղորդում է Conflict Intelligence Team-ը հղում անելով մերջձավորարևելյան Menastream մոնիթորինգային գործակալությանը: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39711579]BBC[/url] ռուսական ծառայությունը: Ինչպես հաղորդում է Menastream-ը, խմբավորումը հայտարարել է «Ալ-Քաիդայի» կառույցների հետ իր կապի մասին: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 15 մարդ, զոհվել է նաև Ղրղզստանում ծնված ահաբեկիչ, մահապարտ Աքբարժոն Ջալիլովը:

Նմանատիպ նյութեր