211652_close_icon
views-count6219 դիտում article-date 23:15 24-04-2017

Իսպանիայում ՀՀ դեսպանը Սան Սեբաստիանի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս իրավիճակը

Ապրիլի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոիայի հետ։ Դեսպանն ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նախորդ տարի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան դատապարտելու վերաբերյալ Սան Սեբաստիանի կողմից ընդունված որոշումները: Ի պատասխան, քաղաքապետը վերահաստատեց Սան Սեբաստիանի դիրքորոշումն արդարության պաշտպանության հարցում: Քաղաքապետ Գոիայի խնդրանքով, դեսպան Ադոնցը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և ներկայիս իրավիճակը։ Կողմերը նաև անդրադարձան հայ-բասկյան մշակութային և պատմական ընդհանրություններին: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համակագործակցության կարևորությունը և այդ ուղղությամբ աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը: Դեսպան Ադոնցը Սան Սեբաստնիաի հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ վերջինիս կողմից հայ համայնքի նկատմամբ հյուրընկալ մոտեցման և մշտական աջակցության համար:

Նմանատիպ նյութեր