211652_close_icon
views-count13837 դիտում article-date 19:29 24-04-2017

«Ելք» դաշինքի առաջնորդները այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.-ի Ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Այդ հարցում մենք չպիտի այնպիսի գնահատականներ տանք, որն իրականության հետ կապ չունի»,- ասաց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հեռանկար է սպասվում հայ-թուրքական հարաբերություններին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությունից հետո, մանավանդ Թուրքիայում անցկացված վերջին սահմանադրական բարեփոխումների ֆոնին, որոնք, ըստ էության, Թուրքիան տանում են դեպի ավտորիտար համակարգի: Քիչ առաջ «Ելք» դաշինքի անդամները Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Կարծում եմ՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդելու հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշման վրա: Կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումն էլ այդ առումով չի փոխվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/04/24/880882/]այստեղ[/url] Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+

Նմանատիպ նյութեր