211652_close_icon
views-count29853 դիտում article-date 15:15 24-04-2017

Գիշերային ակումբի պարուհին տեղափոխվել է հիվանդանոց. նա հայտարարել է, որ իրեն ծեծի է ենթարկել ակումբի տնօրենը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սարգսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ բժշկական կենտրոն բուժօգնության դիմածը Ուկրաինայի քաղաքացի՝ 23-ամյա Մարինա Մատվեյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա որպես պարուհի աշխատում է Բագրևանդ թաղամասում գործող «Ռայ» գիշերային ակումբում։ Ըստ նրա հայտարարության՝ նրան ապրիլի 22-ին, ժամը 03։00-ի սահմաններում ծեծի է ենթարկել նշված ակումբի տնօրեն՝ Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Անդրեևը իր աշխատասենյակում, ով քաշքշել է նրա ձեռքերից և հարվածներ հասցրել դեմքին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ակումբի տնօրենը արդեն ներկայացել է հետաքննչական բաժանմունք։ [color=#CC0000]Ծանուցու[/color]մ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր