211652_close_icon
views-count52311 դիտում article-date 11:00 23-04-2017

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը. Mercedes-ը կողաշրջվելով՝ հայտնվել է «կանալում». վարորդները վթարի մեջ մեղադրում են «պախկված» ՃՈ աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեեց Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ, 26-ամյա Ցոլակ Պապիկյանի վարած Mercedes մակնիշի 86 AO 600 համարանիշի և 34-ամյա Խաչիկ Հակոբյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 41 MN 004 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել «կանալում»: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, ով տեաձև խաչմերուկից դուրս գալով դեպի գլխավոր ճանապարհ՝ կանգնեցրել է մեկ այլ ավտոմեքենա և ստեղծել վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել բախումը, իսկ մի մասն էլ նշում էին, որ ՃՈ աշխատակիցները «պախկված են եղել» ու տեսնելով մոտեցող ավտոմեքենաները՝ կանգնեցրել են՝ ստեղծելով վթարային իրավիճակ: ՃՈ աշխատակիցները հերքում են դա, ասելով՝ «Մեք ծառայություն ենք կատարում»: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԻնգոԱրմենիա և ՍիլԻնշուրանս ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ճանապարհին բացակայում են երթևեկությունը կարգավորող նշանները, ինչն էլ նույնպես հանգեցնում է վթարների: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր