211652_close_icon
views-count1872 դիտում article-date 16:20 21-04-2017

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է ուղարկվել ՀՔԾ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս.Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքով: Մասնավորապես, Ս. Վ.-ն իր դիմումում նշել է, որ Հ. Ե.-ն 2014թ.-ի հունվարից մինչև 2017թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 32.933.500 ՀՀ դրամին համարժեք 65.500 ԱՄՆ դոլար գումար: Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր