211652_close_icon
views-count3091 դիտում article-date 13:25 21-04-2017

Ֆրանսիայի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է գումարել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անվտանգության խորհրդի նիստ է գումարել՝ քննարկելու համար Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում, առավոտյան իրականացված ահաբեկչության հետևանքները, ինչպես նաև վերանայել նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ անվտանգության միջոցառումները, հաղորդում է Ria Novosti-ն։ Հանդիպմանը ներկա են այդ երկրի վարչապետ Բերնար Կազնևը, ՆԳ նախարար Մատտիաս Ֆեկլը, պաշտպանության նախարար Ժան-Իվ- Լե Դրիանը, արդարադատության նախարար Ժան-Ժակ Յուրվոազը, հետախուզական ծառայությունների, ոստիկանության, ժանդարմերիայի և ռազմական գերատեսչության ղեկավարներ։ Ավելի վաղ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեն հայտարարել էր, որ կիրակի՝ ընտրությունների օրը, անվտանգության միջոառումներին ներգրավված կլինի 50 հազար ոստիկան ու ժանդարմ։ Հիշեցնենք, որ երեկ ահաբեկչության հետևանքով 1 ոստիկան է զոհվել, 2-ը վիրավորվել են։ Հաջողվել է պատասխան կրակի արդյունքում ոչնչացնել 2 ահաբեկիչներից մեկին, մյուսը դիմել է փախուստի։

Նմանատիպ նյութեր