211652_close_icon
views-count7170 դիտում article-date 23:00 20-04-2017

Փրկարարները հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

Ապրիլի 20-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից: *** Ապրիլի 20-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի փակուղու թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ջրատար խողովակը վնասվել է, ջուրը լցվում է բնակարան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են կուտակված ջուրը (40 քմ տարածքում` 30 սմ):

Նմանատիպ նյութեր