211652_close_icon
views-count1194 դիտում article-date 13:10 30-10-2016

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող թունելում պոկվել են երեսպատման սալիկները և ընկել ճանապարհի երթևեկելի հատված: Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 0,3 խմ): *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 84 հասցեում գտնվող «Դիամեդ» ԲԿ-ի մոտակայքում երկու ժայռաբեկոր (յուրաքանչյուրը` 1 խմ) պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված` դարձնելով այն անանցանելի: Փրկարարները հեռացրել են քարերը երթևեկելի հատվածից:

Նմանատիպ նյութեր