211652_close_icon
views-count6876 դիտում article-date 16:09 20-04-2017

Օբաման խաբել է Թուրքիային. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է Անկարային և աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդամետ «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, չնայած նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վաշինգտոնի ու Անկարայի միջև կուսակցությանը չօգնելու շուրջ։ Նման պատասխան է տվել Էրդողանը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, ԱՄՆ-ի վարչակազմը փոխել իր դիրքորոշումը։ «Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ մենք քննարկելու են այդ հարցը, և ես փաստատթղթեր կներկայացնեմ։ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի մասին համաձայնագիր գոյություն ունի։ Ցավոք, նա խաբեց Թուրքիային նրանց դիմակայելու հարցում։ Հույս ունենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը այլ կլինի և չի կրկնի այդ սխալները»,-ասել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր