211652_close_icon
views-count2927 դիտում article-date 13:28 20-04-2017

Իրանի հետ միջուկային գործարքն իր նպատակին չի ծառայելու. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը խստորեն քննադատել է Իրանի խաղաղ ատոմի հարցով միջազգային համաձայնագիրը, հաղորդում է Tass-ը։ Հայտարարությունը նա արել է Պետդեպում։ Վերջինիս խոսքով՝ Համատեղ գործողությունների համապարփակ համաձայնագիրն այդպես էլ իր նպատակին չհասավ։ «Իրանի միջուկային ձգտումները մեծ սպառնալիք են ողջ աշխարհի խաղաղության ու անվտանգության համար։ Իսկ համաձայնագիրը միայն հետաձգել է Իրանի՝ միջուկային գերտերություն դառնալու գործընթացը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ըստ Թիլլերսոնի՝ համապարփակ համաձայնագիրը Թեհրանին ամենեևին էլ չզրկեց միջուկային նյութեր ձեռք բերելուց։ Հիշեցնենք, որ գործարքը կնքվել է 2014 թվականի հուլիսի 14-ին, Վիեննայում։ Իրանը հրաժարվել է ուրանի մեծաչափ հարստացումից և առաջիկա 15 տարիների ընթացքում իրավունք կունենա արտադրել միայն 300 կգ ուրան, այն էլ՝ մինչև 3.67 %-ի, որը կկիրառի բժշկության մեջ։

Նմանատիպ նյութեր