1569 դիտում
12:27 23-07-2015
Իրանի միջուկային գործարքն ավելի արժեքավոր է, քան նրա որոշ մանրամասների շուրջ բանավեճերը. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին միջուկային հարցով ձեռք բերված պատմական համաձայնագիրը համարում է ավելի արժեքավոր, քան նրա որոշ մանրամասների շուրջ տարվող ներքին բանավեճերը, հաղորդում է Reuters-ը:
Նախօրեին Իրանի նախագահը ելույթ է ունեցել իրանական PressTV հեռուստաալիքով՝ հայտարարելով, որ գործարքը նոր էջ է բացում Իրանի պատմության մեջ՝ ընդգծելով, որ էջը բացվել է այն ժամանակ, երբ Իրանի ժողովուրդն իրեն ընտրեց այդ երկրի նախագահ:
Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայում հուլիսի 14-ի գիշերը կնքվեց համաձայնագիր: Նրա կետերի կատարման դեպքում չեղյալ կհամարվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք սահմանվել են Եվրամիության, ԱՄՆ-ի և ՄԱԿ ԱԽ-ի կողմից:
Նմանատիպ նյութեր
3176 դիտում
13:28 20-04-2017
Իրանի հետ միջուկային գործարքն իր նպատակին չի ծառայելու. ԱՄՆ պետքարտուղար
1884 դիտում
10:51 01-11-2018
Պառլամենտարիզմի «մայրուղի»․ բանավեճերը՝ սուր, անզիջում, բայց զուսպ, փաստարկված և հարգալից․ «Առավոտ»
Այս բաժնից
730 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
958 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
715 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը