211652_close_icon
views-count8377 դիտում article-date 21:57 18-04-2017

Արցախցի մարզիկները մասնակցելու են Եվրոպայի «K-1» առաջնությանը

Ապրիլի 21-24-ը Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը և նշել, որ Եվրոպայի «K-1» առաջնությանը մասնակցելու են նաև արցախցի մարզիկներ՝ Արման Գալստյանը 60 կգ քաշային կարգում և Անտոնիո Քոչարյանը՝ մինչև 54 կգ: Գ. Աղաբալյանի խոսքով Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնությանն արցախցի մարզիկները մասնակցում են 2014 թվականից: [url=http://artsakhpress.am/arm/news/65171/arcakhci--marziknery--masnakcelu--en---evropayi-k-1--arajnutyany.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր