211652_close_icon
views-count5153 դիտում article-date 16:25 23-04-2017

Արցախցի մարզիկները մասնակցել են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանը

Ապրիլի 19-23-ը Երևանում տեղի է ունեցել ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնություն, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի ծանրամարտի մարզիչ Արթուր Նահապետյանը և նշել, որ Արցախում ծանրամարտի զարգացման ուղղությամբ 3 ամիս է ինչ լուրջ քայլեր են արվում: «Ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանն Արցախից մասնակցել է 4 մարզիկ՝ 10-13 և 13-20 տարիքային խմբերում: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, արդյունքները գոհացուցիչ են: Արցախցի մարզիկներն ակտիվ մասնակցության համար Հայաստանի և Արցախի սպորտի ֆեդերացիաների նախագահների կողմից արժանացել են հավաստագրերի: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել մեր մարզիկներին, որպես սկսնակներ, առաջնությանը նման ակտիվություն ցուցաբերելու համար»,-ասել Ա. Նահապետյանը և ընդգծել, որ առաջնության նպատակն է ի հայտ բերել ուժեղ մարզիկների, ովքեր կկարողանան մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Ա. Նահապետյանը տեղեկացրել է, որ մայիսի 29-30 Վանաձորում տեղի է ունենալու ծանրամարտի առաջնություն, որին Արցախից մասնակցելու է 5 մարզիկ: [url=http://artsakhpress.am/arm/news/65436/arcakhci--marziknery--masnakcel--en--tsanramarti-hayastani-eritasardneri-arajnutyany.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր