211652_close_icon
views-count7324 դիտում article-date 12:59 18-04-2017

Պենտագոնը ոչ թե մեկ, այլ միանգամից երեք ավիակիր է ուղարկում Հարավային Կորեայի ափեր

Միացյալ Նահանգները Կորեական թերակղզու ափեր կուղարկի ոչ թե մեկ ավիակիր, ինչպես նախապես էր ծրագրված, այլ միանգամից երեք հարվածային խումբ։ Ներկա պահին Վաշինգտոնը և Սեուլը քննրակում են հանատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը, հաղորդում է kp.ru-ն։ Այն մասին, որ Հարավային կորեայի ափեր են ուղարկվելու միանգամից 3 ավիակիրներ, հայտնել էր Հարավային Կորեայի կառավարության աղբյուրը։ Սպասվում է, որ «Քարլ Վինսոն»-ը Ճապոնական ծով կմտնի ապրիլի 25-ին, նրա հետ մեկտեղ՝ «Ռոնալդ Ռեյգան» և «Նիմից» ավիակիրները։ Աղբյուրի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է, երբ ԱՄՆ-ն միանգամից միևնույն վայր է ուղարկում 3 ավիակիր։

Նմանատիպ նյութեր