211652_close_icon
views-count35718 դիտում article-date 11:03 18-04-2017

Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցում նախկին կնոջը սառնասրտորեն հրազենով սպանած 37-ամյա ամուսինը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 17-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Բ. Մարտիրոսյանի նկատմամբ, ով կասկածվում է ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում՝ Հանրապետության փողոցում, իր նախկին կնոջը՝ 39-ամյա Սյուզաննա Գալստյանին ապօրինի պահվող հրազենով սպանելու մեջ։ Դատավոր Արթուր Ադամյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Բ. Մարտիրոսյանը վերցվել է երկամսյա կալանքի։ Նրան պետք է տեղափոխեին «Արմավիր» ՔԿՀ, բայց քանի որ պարզվել է, որ կասկածյալ մարդասպանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նրան տեղափոխեցին Նուբարաշենի բանտ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/12/1064241/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 12-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արմավիրի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել էին գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանշներով: Ավելի ու ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը հանդիսանում էր Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Սյուզաննա Գալստյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով սպանություն կատարելու կասկածանքով որոնվում էր նրա նախկին ամուսինը՝ 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը: [b]Նախկին կնոջը հրազենով սառնասրտորեն սպանած կասկածյալ, 37-ամյա Բախշի Մարտիրոսյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0279591001492498985775099.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր