211652_close_icon
views-count5294 դիտում article-date 10:30 18-04-2017

ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊԲ

Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: [img]http://shamshyan.com/ups/images/084692800149249703780308.jpg[/img]

Նմանատիպ նյութեր