211652_close_icon
views-count4249 դիտում article-date 12:05 17-04-2017

Եվրոպայի շախմատի առաջնություն. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է

Ռիգայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում խաղարկվեցին 6-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկի հետ, Լիլիթ Գալոյանը և Լիլիթ Մկրտչյանը ուժեղ գտնվեցին իրենց մրցակիցներից, իսկ Մարիա Գևորգյանը՝ պարտվեց: 6-րդ տուրից հետո 5-ական միավոր վաստակած Ալեքսանդրա Գորյաչկինան և Նանա Ձագնիձեն գլխավորում են Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության աղյուսակը: Էլինա Դանիելյանը 4.5 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը վաստակել են 3.5-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը՝ 2.5 միավոր: Այսօր տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր