211652_close_icon
views-count3480 դիտում article-date 23:35 12-08-2021

Շախմատի ԵԱ․ Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի մրցախաղերը:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 7 շախմատիստուհիներ։

Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հաղթելով ադրբեջանցի Բալաջաևային: Այս հաղթանակից հետո Դանիելյանը, ևս երեք շախմատիստուհիների հետ միասին, գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Այս տուրում հաղթանակներ տարան նաև Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Գաբոյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր, Գևորգյանն ու Ղուկասյանը՝ 2-ական միավոր:

Աննա Սարգսյանն առաջին միավորները կորցրեց մրցաշարում՝ խաղալով ոչ-ոքի: Այժմ նա իր ակտիվում ունի 2,5 միավոր։ Իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը այս տուրում պարտություն կրեցին։ Այս պահին Լիլիթն իր ակտիվում ունի 1,5 միավոր, իսկ Մարիամը՝ 1 միավոր, հայտնում է Armsport.am-ը:

4-րդ տուրում Էլինան ոչ-ոքի Գունայ Մամաձադայի հետ և առաջատարների շարքում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր