211652_close_icon
views-count11616 դիտում article-date 21:38 16-04-2017

Էրդողանի հանրաքվեին կողմ են քվեարկել 51,7%-ը, ընդդիմությունը հայտարարում է զանգվածային ընտրախախտումների մասին

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակել է հանրաքվեի քվեաթերթիկների 95%-ի մշակման արդյունքները: Հանրաքվեին կողմ են քվերակել մասնակիցների 51,7%-ը, դեմ՝ 48,3%-ը: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39616106]BBC[/url] ռուսական ծառայությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Habertuk հեռուստաալիքի տեղեկացմամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 86%-ը: Խոշոր քաղաքները՝ Ստամբուլը և Անկարան մեծ մասամբ դեմ են քվերակել: Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է գործող իշխանության կողմից իրականացված բազմաթիվ ընտրախախտումների մասին: Մանավորապես քվեատուփերում հայտնվել են բազմաթիվ չդրոշմված քվեաթերթիկներ, ինչը վկայում է լցոնումների մասին:

Նմանատիպ նյութեր