211652_close_icon
views-count11875 դիտում article-date 20:11 16-04-2017

Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 1636 թեկնածու, այդ թվում՝ 137 կին

Իրանում նախագահական մրցարշավին մասնակցելու հայտ է ներկայացրել 1636 մարդ։ Հայտերի ներկայացման ամսաթիվը լրացել է ապրիլի 15-ին։ Այս մասին հայտնում է [url=https://www.rbc.ua/rus/news/irane-post-prezidenta-pretenduet-svyshe-1600-1492334916.html]RBC[/url]-ին։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ թեկնածուների թվում կա 137 կին։ Նախկինում կանանց չէր թույլատրվում առաջադրվել նախագահի ընտրություններում: Իրանում ընտրարշավը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 28-ին, քվեարկությունը ծրագրված է մայիսի 19-ին։ Սպասվում է, որ գործող նախագահ Հասան Ռուհանիի գլխավոր մրցակիցը կդառնա 56-ամյա Էբրահիմ Ռաիսան, ով մտերիմ է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։

Նմանատիպ նյութեր