1830 դիտում
12:44 11-09-2019
Ջոն Բոլթոնից հետո ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին հավակնում է 10 մարդ. CNN
Առնվազն 10 մարդ է հավակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների, փոխանցում է Tass գործակալությունը։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում օգնականի հավակնորդների թվում հեռուստաընկերությունն առաջին հերթին նշում է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին:
Ըստ աղբյուրների՝ վերջինս այդ պաշտոնում ծառայության հարցում և լուրջ հեղինակություն է վայելում Սպիտակ տանը: Նրան մրցակցություն կարող է կազմել ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդելը, ով 1 տարի աշխատել է որպես ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերտ Մակմասթերի տեղակալ:
Հիմնական հավակնորդների եռյակում CNN-ը ներառել է նաև ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, ում թեկնածությունն ավելի վաղ Սպիտակ տանը քննարկվել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար:
Նշված պաշտոնին են հավակնում նաև ազգային անվտանգության գծով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիի խորհրդական Ռոբ Բլերը, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրան, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Քիթ Քելոգը, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպես նաև Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցը:
Նմանատիպ նյութեր
4629 դիտում
10:09 19-09-2017
Իշխան Զաքարյանը հավակնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին. «Ժամանակ»
3091 դիտում
19:41 26-01-2017
Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է նշանակվել
2893 դիտում
10:22 11-04-2017
ԱԺ նախագահի պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ. «Փաստ»
Այս բաժնից
1138 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1108 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
853 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին