211652_close_icon
views-count4811 դիտում article-date 11:22 16-04-2017

Թուրքիայում մեկնարկել է Սահմանադրության հանրաքվեն

Այսօր՝ ապրիլի 16-ին, Թուրքիայում մեկնարկել է կառավարման նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն: Երկրի 81 նահանգներից 33-ում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ավելի քան 55 մլն քաղաքացի, հայտնում է TACC-ը:

Նմանատիպ նյութեր