211652_close_icon
views-count2348 դիտում article-date 18:54 14-04-2017

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Ապրիլի 14-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի առողջապահության նախարար Ավրելիուս Վերիգայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերը, փոխադարձ ընդգծվեց փորձի փոխանակման կարևորությունը, հարաբերությունները նոր իրավապայմանագրային հիմքի վրա զարգացնելու հնարավորությունը։ Նախարար Վերիգան նշեց, որ Լիտվան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ հատկապես առաջնային առողջապահության և ընտանեկան բժիշկների ինստիտուտի առավել զարգացման։ Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ հնարավոր է դիտարկել երկու երկրների առաջատար բժշկական բուհերի՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Լիտվայի բժշկագիտության համալսարանների միջև համագործակցություն հաստատելու հնարավորությունը։ Կողմերը կարևորեցին փոխադարձ այցերի շրջանակներում առողջապահության բնագավառում համագործակցության ավելի խորացման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր