211652_close_icon
views-count24145 դիտում article-date 23:15 13-04-2017

Աբովյան 22ա հասցեում բացվեց «MAVI» նոր սրահը. սրահի բացմանը ներկա գտնվեցին հայտնի և սիրված դեմքեր. EXCLUSIVE.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԹԱՐՄԱՑՎԱԾ

Ապրիլի 13-ին` Աբովյան 22ա հասցեում բացվեց՝ MAVI նոր սրահը: Օրը MAVI-ի խանութ սրահի համար տոնական էր, քանի որ այդ օրը MAVI-ն նշում է իր ծննդյան 3-րդ տարեդարձը: MAVI-ն ջինսային հագուստի մասնագիտացված բրենդ է, որը հիմնադրվել է 25 տարի առաջ: Գործում է շուրջ 55 երկրների՝ 295 մասնագիտացված խանութներում և ավելի քան 4000 վաճառակետերում: Արդեն 3 տարի է՝ նաև Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում MAVI հագուստը առանձնահատուկ է իր բնական բաղադրությամբ և պատահական չէ, որ սրահում առկա է “Denim Kitchen” հատված, ըստ որի, հասկանալի է՝ այնքան բնական է ջինսերի բաղադրությունը, որ նույնն է՝ թե եփվել են խոհանոցում և ոչ թե կարվել գործարանում: MAVI-ն ներկայացնում է և՛ կանանց և ՛ տղամարդկանց հագուստի տեսականի: Գեղեցիկ էր այն, որ MAVI-ի աշխատակազմի բոլոր անդամները կրում էին MAVI: MAVI-ն ներկայացրեց իր Գարուն-ամառ հավաքածուն: Հյուրերը լուսանկարվեցին Mavi Armenia Instagrami-յան էջի ֆոնին: MAVI-ն անակնկալ է պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր լուսանկարվեցին այդ օրը ու այն հրապարակել ինստագրամում, 1 շաբաթվա ընթացքում #MaviArmenia հեշթեգով հրապարակված լուսանկարը ամենաշատ հավանությունները ստացածը կարժանանա հատուկ նվերի՝ MAVI սրահի կողմից: Ի դեպ՝ նոր սրահի բացման առթիվ բոլոր գնորդներին տրամադրվեց 10% զեղչի քարտ: 5 օր ողջ նոր տեսականու համար կգործի 20% զեղչ: MAVI-ի նոր հավաքածուն ցուցադրում էին UCAN նորաձևության կենտրոնի մոդելները: Ցուցադրության հետ մեկտեղ Էկրանին ցուցադրվելց MAVI-ի 25-ամյակին նվիրված տեսագրությունը, և 2017 թ. սպասվող ամառ հավաքածուն: Մարտի 8-ին MAVI-ում կայացած միջոցառմանը բոլոր այցելուները իրենց միտքն էին արտահայտել՝ մի ջինսե տաբատի վրա նկարելու, կարելու, ներկելու ձևով, որի վերջնական տեսքը ցուցադրվեց նոր սրահի բացմանը: Ցուցադրությունից հետո փակ երեկույթ էր կազմակերպված Artbridge սրճարանում, որտեղ և շարունակվեց երեկոյի բարձր տրամադրությունը: Երեկոյի հաղորդավարը սիրված դերասան Հայկ Պետրոսյանն էր, օրվա բարձր տրամադրությունը ապահովեցին DJ –ներ՝ Վալերիան և Տիգրանը: Օրվա հագուստը ներկայացրեցին UCan Fashion Agency մոդելները՝ տնօերն՝ Մանե Մխիթարյանը: MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյան, մենեջեր՝ Լեյլա Առաքելյան: Հասցեն՝ Աբովյան 22ա:Հեռ.՝ 011 504 304: EXCLUSIVE.am-ը ներկա է գտնվել MAVI նոր սրահի բացմանը և ամբողջական ֆոտոռեպորտաժը ներկայացնում է իր ընթերցողներին: Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+

Նմանատիպ նյութեր