211652_close_icon
views-count3797 դիտում article-date 16:23 12-04-2017

Վաշինգտոնը Մոսկվային իր «դեմքը» պահպանելու հնարավորություն տվեց. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքքի Հեյլին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանին հնարավորություն տվեց «պահպանելու իր դեմքը» Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո և կառուցողական ներդրում անելու հակամարտության կարգավորման հարցում։ Նրա կարծիքով՝ ռուսական իշխանությունների արձագանքը քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությանը ցույց է տալիս, որ Մոսկվան նախապես իմացել է այդ մասին։ «Նրանք զարմացած չէին և շատ արագ սկսեցին պաշտպանվել, իսկ հետո ապացույցներ ի հայտ եկան, և մենք տեսանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասել է Հեյլին։ Վերջինս հավելել է, որ Մոսկվան փորձում է «իր դեմքը պահպանել», և Վաշինգտոնը նման հնարավորություն տալիս է նրան։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանին հասցեին ուղղված մեղադրանքները, ասել էր. «Ձանձրալի է, աղջիկներ, մենք դա արդեն տեսել ենք»։

Նմանատիպ նյութեր