211652_close_icon
views-count22393 դիտում article-date 21:37 11-04-2017

ԱԱԾ հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են Մայա Բ.-ին 3500 դոլար կաշառք վերցնելիս

Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են Մայա Բ.-ին՝ մեծ չափերի խարդախության փորձի փաստով: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D5%BE-%D5%B1%D5%A5%D6%80%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9/]aliq.ge[/url]-ն: Քննությունը պարզել է, որ Մայա Բ.-ն խոստացել է Վրաստանի մի քաղաքացու աշխատանքի տեղավորել ԱԱԾ-ում, փոխարենը պահանջել 7.000 ամերիկյան դոլար: Միաժամանակ նա հստակեցրել է, թե աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է գումարի կեսը վճարել նախօրոք: Խաբեության միջոցով կասկածյալը քաղաքացուց ստացել է 3500 դոլար, գումարը վերցնելու պահին հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են նրան: Քննություն է տարվում մեծ չափերի խարդախության փաստով, մեղքն ապացուցվելու դեպքում Մայա Բ.-ին 6-9 տարվա ազատազրկում է սպառնում:

Նմանատիպ նյութեր