211652_close_icon
views-count11312 դիտում article-date 19:34 09-04-2017

Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ: Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրեց երեք գոտեմարտ, բոլորն էլ միեւնույն` 8:0 հաշվով ավարտեց ժամանակից շուտ եւ նվաճեց հուշամրցաշարի հաղթողի կոչումը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Արսեն Ջուլֆալակյանն այսօր վերադառնում է Երեւան: Նա կմիանա ազգային հավաքականին եւ կմեկնի Մինսկ՝ մասնակցելու «Ստայկիում» անցկացվելիք ուսումնամարզական հավաքին:

Նմանատիպ նյութեր