211652_close_icon
views-count4373 դիտում article-date 12:09 09-04-2017

Թուրքիայում օդապարիկի կործանման հետևանքով ֆրանսիացի զբոսաշրջիկ է զոհվել. կա 20 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 9-ին, Թուրքիայում վայր է ընկել զբոսաշրջիկներով օդապարիկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ զոհվել է, 20 մարդ վնասվածքներ ստացել: Պատահարը տեղի է ունեցել Կապադոկիա մարզի Նևշեհիր քաղաքից ոչ հեռու: Տուժողներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի մանրամասների մասին չի հաղորդվում: Հայտնի է, որ մահացած զբոսաշրջիկը ֆրանսիացի էր, իսկ մարմնական վնասվածքներ ստացած զբոսաշրջիկներից 2-ը Կոլումբիայից են, 2-ը նույնպես Ֆրանսիայից, իսկ 16-ը՝ Թուրքիայից:

Նմանատիպ նյութեր